Հասարակություն 

Ուսման վարձերի փոխհատուցման հայտարարություն

Հարգելի աբովյանցիներ,
Աբովյանի քաղաքապետարանն ընդունում է ուսման վարձերի փոխհատուցման դիմումները:
Դիմումներ կարող են ներկայացնել ՀՀ միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա /բակալավրիատ/ սովորող, Աբովյանի հաշվառում ունեցող և սոցիալական որոշակի խմբին պատկանող ուսանողները: Ուսման վարձերի փոխհատուցում չի իրականացվում 1-ին կուրսի ուսանողների համար: Փոխհատուցում կիրականացվի հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողների համար.
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,
2) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ /միածնող/ ուսանողներին,
4) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
5) երեք եւ ավելի անչափահաս, կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,
6) 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին,
7) սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին,

Անհրաժեշտ փաստաթղթեր.
1. դիմում քաղաքապետի անունով,
2. տեղեկանք ԲՈՒՀ-ից, տվյալ ԲՈՒՀ-ի ուսանող լինելու մասին,
3. անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
4. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
5. վերը նշված որևէ սոցալական խմբին համապատասխան փաստաթուղթ,
6. ստուգարքային գրքույկի պատճեն՝ բոլոր կիսամյակնների գնահատականներով,
7. տեղեկանք ուս. հաստատության հաշվապահությունից` վարձավճարի չափով և հաշվեհամարով:

Դիմումներն ընդունվում են ս/թ մարտի 3-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժին:

Նույն շարքից