Հասարակություն 

Բաքուն ձգձգում է գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու գործընթացը

analitik.am

Բաքուն ձգձգում է գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու գործընթացը բռնության հետքերը թաքցնելու նպատակով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: Նրա խոսքով՝ այս կերպ, հարևան երկրի ղեկավարությունը փորձում է այնպես անել, որ Արբեջանի պաշտպանության նախարարության կողմից Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ ավելի վաղ արված հայտարարությունը համապատասխանի իրականությանը:

Հակոբյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն խուսափում է կառուցողական բանակցություններից կամ չի հետևում պայմանավորվածություններին: «Բազմաթիվ անգամներ մեր օպերատիվ խմբերը անիմաստ սպասումից հետո հետ են վերադարձել, քանի որ ադրբեջանական կողմը պայմանավորված տեղում չի հայտնվել», - ընդգծեց Հակոբյանը:

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների աշխատանքին՝ Հակոբյանը նրանց գործողություններում որոշակի պասիվություն նկատեց, սակայն, միևնույն ժամանակ, հավելեց, որ կազմակերպությունը այպես թե այնպես ի զորու չէ ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա», - եզրափակեց Զարինե Հակոբյանը:

Նշենք, որ գերեվարման պահին Կարեն Պետրոսյանը առողջության և, մասնավորապես, սրտի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չի ունեցել: Չպարզված հանգամանքներում նրա մահվանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կարեն Պետրոսյանը իբրեւ թե մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

Նույն շարքից