Հասարակություն 

Պելեն կամուսնանա երրորդ անգամ

analitik.am

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն որոշել է ամուսնանալ երրորդ անգամ, տեղեկացնում է La Repubblica-ն:

Բրազիլացին նախորդ երկու ամուսնություններից ունի 5 երեխա:

Առայժմ չի հրապարակվում, թե երբ է նախատեսված հարսանեկան արարողությունը:

«Ֆուտբոլի Արքայի» հարսնացուն կլինի ճապոնուհի գործարար Մարսիա Սիբել Աոկին:

Աոկին ապագա փեսացուից երիտասարդ է 25 տարով:

Ավելացնենք, որ 73-ամյա Պելեն ամուսնացել է 1966-ին ու 1994-ին: 

Նույն շարքից