Հասարակություն 

Հայաստանում ձերբակալվել է այլ երկրներում հետախուզվող 123 անձ

analitik.am

2014 թ. առաջին կիսամյակում Հայաստանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է 123 անձ, որոնք հետախուզվում էին այլ երկրների իրավապահ մարմինների կողմից: Նրանցից`

- 112-ը` ԱՊՀ անդամ երկրների (103 ՌԴ, 4 Բելառուս, 3 Վրաստան, 1 ՈՒկրաինա, 1

  ՈՒզբեկստան),

- 4-ը Լեհաստանի,

- 3-ը` ԱՄԷ-ի,

- 2-ը` ԱՄՆ-ի,

- 1-ը Չեխիայի,

1-ը` ԻԻՀ-ի իրավապահ մարմինների կողմից:

Նշված ժամանակահատվածում ՀՀ-ից այլ երկրներ են հանձնվել 13 հետախուզվողներ, որոնցից 2 անձ` ՌԴ, 2 անձ` ԻԻՀ, եւ մեկական անձ` Վրաստան, Շվեդիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Բելգիա, Բուլղարիա, Ռումինիա, ԱՄՆ եւ Գերմանիա:

ԱՊՀ անդամ երկրների կողմից հայտնաբերվել եւ ՀՀ է հանձնվել 24 անձ, որոնցից` 19 անձ ՌԴ-ից եւ մեկական անձ` Վրաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Բելգիայից եւ Ղազախստանից:

ՀՀ հանձված անձանցից 6-ը հետախուզվում էին խարդախության, 4-ը` սպանության, 2-ը` գողության, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը` ավազակության, 2-ը` ժամկետային զինծառայությունից խուսափելու, 1-ը` ինքնիրավչության, 1-ը` դասալքության, 1-ը` խուլիգանության, 1-ը` առողջությանը միջին վնաս պատճառելու, 1-ը` զենքի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերման, իրացման, պահման, տեղափոխման եւ կրման, 1-ը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ 1-ը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման համար:

Տվյալ ժամանակահատվածում, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով, ՌԴ է մեկնել ՀՀ ոստիկանության մեկ օպերատիվ խումբ, իսկ ՀՀ են ժամանել 2 օպերատիվ-հետախուզական խմբեր` ՌԴ-ից եւ 1 օպերատիվ-հետախուզական խումբ` Ղազախստանի Հանրապետությունից:

Նույն շարքից