Հասարակություն 

Իսլամիստները գրավել են մեր Շանգալը, և անխնա կոտորում են եզդիներին

analitik.am

Եզդիներն այսօր՝ օգոստոսի 14-ին, երթով կառավարությունից շարժվեցին  դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, անուհետեւ ՌԴ-ի դեսպանատուն, որտեղ նամակներ հանձնեցին դեսպաններին՝ խնդրելով օգնել Հյուսիսային Շանգալ նահանգի եզդիներին։

«Իսլամիստները գրավել են մեր Շանգալը, և անխնա կոտորում են եզդիներին, այս պահին եզդիների ցեղասպանություն է իրականացվում և դա կանխելու համար խնդրում ենք Ֆրանսիական կառավարության օգնությունը, միջամտությունը։Մենք գիտենք, որ Ֆրանսիան արդեն իսկ օգնում է եզդիներին, բայց խնդրում ենք, որ ռազմական օգնությունը փոխանցեն հենց եզդիներին։ Մայրերին սպանված են թաղում, երեխաներին կենդանի-կենդանի, օգնեք Ի սեր Աստծո»,-Ֆրանսիսայի դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ ասաց «Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը։

Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը նշեց, որ Ֆրանսիան առաջին էր, որ բարձրաձայնեց Իրաքում եզդիների ցեղասպանության մասին, և կոչ արեց դադարեցնել այդ ոճրագործությունը։

«Մենք ձեզ հետ ենք, հասկանում ենք ձեր ցավն ու վիշտը եւ անպայման կփոխանցենք ձեր նամակը»,-նշեց դեսպանատան աշխատակիցը։

Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչև հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, հազարավոր մարդիկ էլ տեղահանվել են։

Նույն շարքից