Հասարակություն Տնտեսություն 

Հարուստ մարդիկ հարուստ են այս սովորույթներով

Բրաունի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կարծում են, որ հարուստ մարդիկ աղքատներից տարբերվում են 6 սովորույթով: Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրանք նման եզրակացության են եկել անցկացրած փորձի արդյունքներով:

Հարուստ մարդկանց 79 տոկոսը մշտապես կարդում է գրականություն, որը թույլատրում է մեծացնել աշխատանքին առնչվող նրանց գիտելիքների մակարդակը։ Եվ միայն աղքատների 11 տոկոսն է կարդում մասնագիտացված գրականություն։

Գիտնականները նաև պարզել են, որ հարուստ մարդիկ նախընտրում են անել միայն իմաստավորված գնումներ՝ գնելով միայն այն, ինչը նրանք կարող են իրենց թույլ տալ, և ինչն իսկապես անհրաժեշտ է իրենց։ Նման մարդիկ չեն սիրում նաև վարկեր վերցնել:

Աղքատների դեպքում հակառակն է. նրանք սիրում են վարկեր վերցնել ու ձգտում են գնել այն, ինչի համար չի բավականացնում իրենց գումարը։

Ամենահետաքրքիրն այն է, որ հարուստների 84 տոկոսն ունակ է սահմանափակել իր ծախսերը որոշակի մակարդակի վրա, իսկ աղքատները գերազանցապես չեն մտածում այդ մասին։

Ունևորների 93 տոկոսը մշտապես կուտակում է տարբեր չափի գումար, իսկ աղքատները չեն սիրում տնտեսել՝ նախընտրելով ապրել մեկ օրով։

Նույն շարքից