Հասարակություն 

Վթար Աշտարակ-Ուջան ճանապարհին. Վարորդի վիճակը ծանր է

analitik.am

Փրկարար ծառայությունն օգոստոսի 14-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում (7-րդ կմ) «ԲՄՎ-X5» մակնիշի 78 PU 888 պ/հ (վարորդ Զ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հանդիպակաց պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղափոխել են են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:

Նույն շարքից