Մոսկվայի քրեական հետախուզությունը ձերբակալել է ազգությամբ հայ «օրենքով գողի», մասին հաղորդում է Primecrime.ru-ն` հղում անելով քաղաքային ոստիկանության մամլո ծառայությանը:
Պարզվել է, որ 43-ամյա «օրենքով գողը» քրեական շրջանակներին «Անդո Խրոմոյ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանն է: Նա դեռևս վեց ամիս առաջ պետք է հեռանար Ռուսաստանի Դաշնության տարածքից, բայց այդպես էլ չի կատարել դատարանի որոշումը:
Տեղի ոստիկանությունը միջոցառումների համալիր գործողություն է իրականացնում, որն ուղղված է մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործություններին նրա մասնակցության հարցը որոշելուն: