Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ նախագահն ընդունել է «Պաշտպանական համակարգերին» Հայաստանի անդամակցման առաջարկը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը Բելառուսի հետ միասին ստեղծած «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբ Հայաստանին ընդունելու համար Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը:

Համապատասխան հրամանը տեղադրվել է չորեքշաբթի օրն իրավական տեղեկատվության Ռուսաստանի պաշտոնական պորտալում:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը «Պաշտպանական համակարգեր» միջկառավարական ֆինանսա-արդյունաբերական խմբի ստեղծման մասին ՌԴ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով բանակցությունների անցկացման մասին»,- ասված է փաստաթղթի տեքստում:

Բաց աղբյուրների տվյալներով՝ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է դեռ 1996 թվականին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների խմբի, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ առարկայական ՀՕՊ համակարգերի և միջոցների նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ: Զուգահեռաբար աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիմքի վրա:

Նույն շարքից