Հասարակություն 

Եկատերինբուրգ-Անապա ուղեւորատար գնացքի երեք վագոնները դուրս են եկել ռելսերից

analitik.am

Կրասնոդարի երկրամասում Եկատերինբուրգ-Անապա ուղեւորատար գնացքի երեք վագոնները դուրս են եկել ռելսերից, տուժողներ չկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վթարը տեղի է ունեցել Անգելինսկոե-Պոլտավսկայա ուղեմասում երեք վագոնների անիվների զույգերի տեղաշարժվելու արդյունքում: Բարեբախտաբար, վագոնները չեն շրջվել, այլ միայն ռելսերից են դուրս եկել:

Ուղեւորները տեղափոխվել են գնացքի անվտանգ տարածք եւ շարունակել ուղեւորությունը:

Միջադեպի մանրամասների պարզաբանման նպատակով դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի աշխատակիցները:

Նույն շարքից