Հասարակություն 

ՀՀ Նախագահը Տիգրան Բալայանին, Տիգրան Մկրտչյանին և Վարուժան Ներսեսյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝  Դիվանագետի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։

Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նույն շարքից