Հասարակություն 

«ԿԱՄազ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

analitik.am

Փրկարար ծառայությունն օգոստոսի 15-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿԱՄազ» մակնիշի 15 OL 806 պ/հ (վարորդ` Գ. Գ..Գրիգորյան, 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից