Հասարակություն 

Թոխմախի Մհերի դեմ դավերը շարունակվում են.«Հրապարակ»

analitik.am

«Հրապարակը» գրում է. «Հանրահայտ Թոխմախի Մհերը որքան էլ հայտարարի, որ իր դեմ խաղ չկա, և ոչ ոք չի կարող իրեն «գծերից գցել», նրա դեմ դավերը շարունակվում են, ամեն ինչ արվում է, որ նրան մեկուսացնեն:

 

Անգամ լուրեր են շրջանառվում, որ այդ ամենը տեղի է ունենում վարչապետ Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», ում հորդորով էլ իշխանական, իշխանամերձ և ոչ միայն այդ շրջանակներից ոմանք իրենց հարաբերությունները սառեցրել են Թոխմախի հետ: Գեներալներ Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերություններն իրենց վաղեմի «ախպոր» հետ նույնպես առաջվա ջերմությունը չունեն: Վիճակն այն աստիճան է սրվել, որ, ասում են՝ Մհերը որոշել է ոտը կախ գցել և որդու հարսանիքը հնարավորինս հետաձգել, երբ արշալույսները խաղաղվեն, որովհետև կասկածներ ունի, որ իր օջախի առիթն այնպես չի հարգվի իշխանության վերնախավի կողմից, ինչքան կարող էր:

 

Հիշեցնենք, որ նրա որդին, որը նաև Երևանի ավագանու անդամ է, դեռ մայիսին նշանվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի տնօրեն Գրիշ Մարգարյանի եղբոր՝ Սերժ Մարգարյանի աղջկա հետ:

 

Մեզ դեռ օրեր առաջ լուրեր հասան, որ Էրեբունիում մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռազբորկան՝ Երրորդմասցի Լյովիկի մասնակցությամբ, շատ ջուր է քաշելու. գողականների շրջանում բունտ է հասունանում Մհեր Սեդրակյանի դեմ: Քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկը, ով Հովիկ Աբրահամյանի ու նրա որդու մտերիմն է, չի կարողանում վիրավորանքը կուլ տալ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից