Մշակույթ Հասարակություն 

Երևանում կնշվի ճապոնական «Հինամացուրի» ազգային ավանդական տոնը

«Հիկարի»  հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը մարտի 3-ին նշելու է  ճապոնական «Հինամացուրի» ազգային ավանդական տոնը: Այս մասին հայտնում են «Հիկարի» կենտրոնից:

«Հինամացուրին» աղջիկների տոն է: Հայտնի է նաև որպես «Դեղձի ծաղկման տոն»: Մոտ 300 տարվա պատմություն ունի: Ճապոնական այն ընտանիքները, ուր աղջիկ երեխաներ կան, տիկնիկների ցուցահանդես են կազմակերպում, որոնք փոխանցվում են ժառանգաբար:

Կազմակերպիչները նշում է, որ, միջոցառման մասնակիցներին սպասում են հետաքրքիր անակնկալներ:

Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը կնոջ հետ, Հայաստանում բնակվող ճապոնացիները և այլ պաշտոնատար հյուրեր:

Նույն շարքից