Հասարակություն 

Ֆրանսահայ կազմակերպությունները կաջակցեն եզդիներին. «Nouvelles d'Arménie»

analitik.am

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային համակարգող խորհրդի գրասենյակը որոշել է աջակցել Ֆրանսիայի քրդերի և Ֆրանսիայի եզդիների ասոցիացիաներին՝ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման հանցագործությունների դեմ պայքարում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը՝ հավելելով, որ բողոքի ակցիան անցկացվելու է օգոստոսի 16-ին, Փարիզի Արևելյան կայարանի դիմաց:

 

Մոսուլում, Շանգալում, Մահմուրում և այլուր «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականները հրեշավոր հանցագործություն են կատարել տեղի բնակչության հանդեպ, հատկապես՝ ոչ մահմեդականների, օրինակ՝ քրիստոնյաների և եզդիների:

 

Զինյալները սպանում են նրանց, ովքեր չեն ցանկանում մահմեդականություն ընդունել, բռնաբարում են կանանց, առևանգում և ստրկության են վաճառում: Եզդիներն ավելի քիչ հնարավորություն ունեն, քանի որ ջիհադականները նույնիսկ չեն մտածում նրանց մահմեդական դարձնելու մասին:

 

Նույն շարքից