Հասարակություն 

Իրաքում ավերվել է ԴԱԻՇ-ի հսկողության տակ հայտնված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է։ Այս մասին հայտնում է է «Արևելքը»՝ հղում անելով Էրբիլի աղբյուրներին։

Հաղորդվում է, որ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանել են այդ շրջանում ապրած եզդիներին։

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման՝ շրջան մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։

Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։

12804898_948183778550772_172246896364247145_n 12798903_948183775217439_63933921255302878_n 12800212_948183731884110_6736221931406536860_n

Նույն շարքից