Հասարակություն 

Բակո Սահակյանը պետք է հստակ արտահայտվի Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ. «Ազգային վերածնունդ»

analitik.am

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Հյուսիսային Իրաքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդիների ցեղասպանության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում եզդի ժողովրդի ներկայացուցիչներին:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում բնակվող եզդիները միշտ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Հայաստանի ու հայության նկատմամբ՝ թե՛ 1918թ. թուրքական ներխուժման ժամանակ՝ փայլելով Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ մեր օրերում:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միաժամանակ դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծման ու ֆինանսավորման մեջ մասնակցություն ունեցած երկրներին՝ փաստելով, որ այս երկրները նույնպես մասնակից են եզդիների ցեղասպանությանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հստակ արտահայտվել Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Կուսակցությունն առաջարկում է Արցախի կառավարությանը եզդիական կազմակերպությունների հետ ճշտել անհրաժեշտ կարիքները, ցույց տալ մարդասիրական և այլ անհրաժեշտ օգնություն»:

Նույն շարքից