Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կայցելի Մերձավոր Արևելք

Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 5-10-ը կայցելի Մերձավոր Արևելք՝ ներառյալ Իսրայել, ԱՄԷ, Հորդանան և Պաղեստին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում Բայդենը կքննարկի Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցը: Այնուհետև նա կայցելի Ռամալու և բանակցություններ կանցկացնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Հորդանանում Բայդենը կհանդիպի թագավոր Աբդալայի հետ և կքննարկի սիրիական հակամարտությունը և ահաբեկչության դեմ պայքարը: Այնուհետև Բայդենը կայցելի ԱՄԷ:

Նույն շարքից