Հասարակություն 

Նոր փոփոխություններ, որոնց պետք է տեղյակ լինեն բոլոր ամուսնացած զույգերը. iravaban.net

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով լրացում է կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ընտանեկան օրենսգրքի ամուսնալուծությունը դատական կարգով հոդվածում հաշտարարության մասով կատարված լրացումը: Մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

2.Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատարանն իրավունք ունի նաև կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

  1. Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում: Տեղեկացնենք, որ հաշտարարության ինստիտուտը հանդիսանում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից, այն ՀՀ-ում ներդրվել է 2015թ.-ի մայիսից և հանդիսանում է արդյունավետ միջոց նաև ընտանեկան վեճերի լուծման համար:

Հաշտարները որակավորման քննության հանձնման միջոցով հաշտարարի արտոնագիր են ստանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից