Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

ԴԱՀԿ-ը անցել է երաժշտական գործիքների վաճառքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա էլ անցել է երաժշտական գործիքների վաճառքին։ Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ։ Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում Է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ Է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված։ Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց։

Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին մնացել Է ընդամենը մեկ օր, և երեկվա դրությամբ գնային առաջարկներ դեռևս չկային։»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից