Հասարակություն 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 14-ից 15-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 24 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը:

Շորթման` 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից