Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին: Նրան ներկայացվել է դրամական միջոցների վատնման և լվացման մեղադրանք:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը հիշեցրել է, որ Հայրապետյանը 65 տարեկան է և տառապում է մի շարք հիվանդություններով: Ուստի՝ խնդրել է նրան ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակել:
Փաստաբանն անթույլատրելի է համարել դատարանի եզրակացությունն այն մասին, թե Հայրապետյանը բավականին հարուստ է և կարող է կաշառել դատավորներին և քննչական մարմիններին:
Նշենք, որ Հայրապետյանը համարվում է ամենահարուստ հայ գործարարներից մեկն աշխարհում:
Կարդացեք նաև՝
Դատարանը Լևոն Հայրապետյանին ստիպել է ներկա լինել իր գործով նիստին