Հասարակություն 

«Ձեռքերի վրա քայլող» արկածախնդիրը. լուսանկարներ

analitik.am

Երիտասարդ արկածախնդիր կասկադյոր Սքոթ Յանգը սիրում է կանգնել ձեռքերի վրա ամենաբարձր շենքերի տանիքներին՝ այնպիսի տեղերում, որտեղ մարդը կվախենա անգամ կանգնել երկու ոտքերի վրա։ Այս երիտասարդը շատ է ճանապարհորդել։ Նա անգլիացի է։


Վերջինս իր անսովոր հնարքներն անում է գետնից 150 մետր բարձրության վրա՝ առանց որևէ պահպանիչ պարանի։ Իսկ այդ ամենը նկարահանում է տեսախցիկով, որն ամրացված է լինում իր ոտքին։


«Երբ ձեռքերի վրա կանգնում ես, պետք է կենտրոնանալ գետնի այն հատվածի վրա, որը աչքիդ առաջ է, որպեսզի պահես հավասարակշռությունը։ Եթե գետնի վրա ես անում հնարքը, լավ է, բայց ես ինձ ամեն անգամ ասում եմ, որ գտնվում եմ շատ բարձր վայրում և պետք է պահեմ հավասարակշռությունս և, որ հողն ինձանից շատ մետրերով ցածր է»,֊ ասում է արկածախնդիր երիտասարդը, այնուհետև ավելացնում․ «Դա հոգեբանական փորձություն է։ Պետք է կենտրոնանալ, թե ինչ ես անում, այլ ոչ այն բանի վրա, թե ինչ կկատարվի քեզ հետ»։

Նույն շարքից