Իրավական Հասարակություն Միջազգային 

Ուզբեկստանում ձերբակալվել է երեխային գլխատած դայակի որդին

analitik.am

Ուզբեկստանում կալանավորվել է Մոսկվայում երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի՝ Գյուլչեհրա Բոբոկուլավոյի որդին, հայտնում է Gazeta.ru-ւն:

Դայակի հայրը՝ Բահրետդին Թուրաեւը ռուսական կայքի հետ զրույցում ասել է, որ փետրվարի 29-ին ոստիկանությունը ձերբակալել է Բոբոկուլովայի որդուն՝ առանց պատճառները նշելու:

«Նրան կալանավորել են երկուշաբթի երեկոյան, ինչ-որ տեղ տարան, մենք չգիտենք՝ որտեղ է նա, մեզ ոչինչ չեն ասում»,-ասել է Թուրաեւը:

Նրա խոսքով՝  դայակի որդին՝ Ռահմատիլո Թուրաեւը 2015-ի նոյեմբերի վերջին հեռացել է Մոսկվայից եւ չէր պատրաստվում մոր մոտ վերադառնալ:

Հիշեցնենք, որ դայակը խոստովանել էր իր մեղքը և նշել, որ «Ալլահն է իրեն հրամայաել» դիմել այդ քայլին:

Նույն շարքից