ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Երեւանի կենտրոնում նոր աղբանոցի կառուցման վարկային համաձայնագրին։
«Երեւանի կոշտ թափոնները. 1-ին փուլ» ծրագրով Կառավարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ։
Նշված ծրագիրը նախատեսում է 3 բաղադրիչ։ Առաջինը՝ նոր աղբանոցի 2 գոտիների կառուցում, որը կսպասարկի Երեւանի եւ հավանաբար կից 4 շրջանների բնակչությանը։ Նոր աղբանոցը կլինի Նուբարաշենում։
Երկրորդ բաղադրիչով գործող աղբանոցը կփակվի։ Երրորդը նախատեսում է աղբի երկրորդական վերամշակման համակարգեր մշակել:
Առաջին փուլի ընդհանուր արժեքը 24 մլն եվրո է։ EIB-ի վարկը կազմում է 8 մլն եվրո եւ տրամադրվել է արտոնյալ պայմաններով։