Հասարակություն 

Մոսկվայում անհայտ անձինք ադրբեջանցու մեքենայից 9 մլն ռուբլի են գողացել

analitik.am

Մոսկվայում անհայտ չորս անձինք կոտրել են ադրբեջանցի եկվորի կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի ապակին եւ նրանից 9 մլն ռուբլի հափշտակել, հայտնում է  «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի վարչության տվյալները։

Նշվում է, որ 31-ամյա տղամարդը կանգնած էր լուսացույցի կարմիր լույսի տակ, երբ  կողքի մեքենայից անհայտ չորս անձինք կոտրել են մեքենայի ապակիները եւ ենթադրաբար սպառնալով ատրճանակով՝ տարել փողերը։

Ըստ գերատեսչության՝ վնասի ընդհանուր չափը 9 մլն ռուբլի է։

Հարուցվել է քրեական գործ՝ «Ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով։

Նույն շարքից