Հասարակություն 

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով

Shamshyan.com_ը գրում է, որ երեկ՝ մարտի 2-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխել 49 տրանսպորտային միջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 49 ավտոմեքենաներից 44-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում:

Վերջիններս կատարած օրինախախտման համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով:

Նույն շարքից