Հասարակություն 

Բրազիլիայում ընկած օդանավի «սև արկղը» ոչ մի տեղեկություն չի պարունակում

analitik.am

Բրազիլիայում ընկած օդանավի «սեւ արկղը» թռիչքի մասին ոչ մի տեղեկություն չի պարունակում։ Հիշեցնենք, օդանավում գտնվում էր երկրի նախագահի թկնածու Էդուարդու Կամպուսը, հայտնում է  BBC-ն։

Միակ ձայնագրությունը, որը դրանից հաջողվել է ստանալ, ոչ մի կերպ չի առնչվում վթարին։ Ձայնագրման ժամը պարզված չէ։
Կամպուսը դարձել է Սան Պաուլու նահանգի Սանտուս քաղաքում օդանավի վթարի  յոթ զոհերից մեկը։

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը եռօրյա սուգ է հայտարարել եւ հետաձգել նախընտրական քարոզարշավի նշանակված միջոցառումները։
Սոցիալիստները մտադիր են ընտրություններին Կոմպուսին փոխարինող գտնել հաջորդ շաբաթվա նիստում։

Նույն շարքից