Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բացակայությունների ամենամեծ քանակը դարձյալ Գագիկ Ծառուկյանինն է. մոնիթորինգ

analitik.am

Այսօր «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիտորինգ» ծրագրի արդյունքների քննարկման ընթացքում ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը լրագրողներին հայտնեց, թե ովքեր են ԱԺ 8-րդ նստաշրջանի ամենաակտիվ, ամենակողմ, ամենաձեռնպահ և ամենադեմ պատգամավորները:

Հայաստանի ԱԺ ութերորդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է, իսկ բացակայությունների ամենամեծ քանակը դարձյալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանինն է:

Նրա խոսքով ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ամենաշատն է «կողմ» քվեարկել օրինագծերին, «Ժառանգություն» խմբակցությունը ամենաշատն է «դեմ» քվեարկել: «ՀՅԴ-ն ամենաշատն է «ձեռնպահ» մնացել: «Հայ ազգային կոնգրեսը» ամենաշատ բացակայություններն ունի, բայց այս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ հանրաքվեից հետո ՀԱԿ խմբակցությունը որոշել էր բոյկոտել նստաշրջանի աշխատանքը»,- նկատել է Վասիլյանը: ՀՀ ԱԺ  8-րդ նստաշրջանի ընթացքում շարունակել է նա, 5 պատգամավոր բացակայել է քվեարկությունների մեծ մասից: «Դրանք են Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը ու Աշոտ Աղաբաբյանը, սակայն ԱԺ նախագահը նրանց բացակայությունը հարգելի է համարել»,- հավելել է Լուսինե Վասիլյանը:

 

Նույն շարքից