Հասարակություն 

Ռուսաստան մեկնող հայաստանցիները 15 ժամ մնացել են ճանապարհին

analitik.am

«Ֆենիքս տրանս» ՍՊԸ-ին պատկանող, Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղևորատար ավտոբուսը երեկ՝ օգոստոսի 15-ին, Ապարանի մոտակայքում  շարքից դուրս է եկել, և ավտոբուսում եղած 38 ուղորները, այդ թվում՝  մեկ տասնյակ երեխաներ և մի հղի կին, 15 ժամ շարունակ մնացել են ճանապարհին:

 

Ընկերությունից, սակայն, չեն շտապել օգնել մարդկանց, ովքեր այս պահին արդեն հավաքվել են ընկերության գրասենյակի առջև և պահանջում են լուծում տալ խնդրին:

 

Ճշտելու համար՝ ի՞նչ են անում ՍՊԸ-ում մարդկանց օգնելու համար, Analitik.am-ը զրուցեց «Ֆենիքս տրանս»-ի աշխատակցուհու հետ, ով ներկայացավ որպես գործավարուհի: «Այս պահին սպրինտերներ են եկել, մարդկանց անուն-ազգանունները գրում, նստեցնում ենք մեքենաները, ուղարկում ՌԴ: Բայց թե քանի մարդ կմեկնի այսօր, չեմ կարող ասել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ շտապելու պատճառով ավելին ասել չի կարող:

 

 

Նույն շարքից