Հասարակություն 

Իրաքում 80 եզդու են մահապատժի ենթարկել

analitik.am

«Իսլամական պետություն» զինյալ խմբավորումը 80 եզդիների է մահապատժի ենթարկել, երբ նրանք հրաժարվել են իսլամ ընդունել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Հաշվեհարդարը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում, որտեղ բնակվում են էթնիկ այս հանրության ներկայացուցիչները։

 

Իրաքյան Քուրդիստանի ներկայացուցիչ Հոշիար Զիրաբը պատմել է, որ «զինյալներ տեղափոխող մեքենաները ցերեկը մտել են գյուղ և սկսել են մահապատիժն այն բանից հետո, երբ բնակիչների մեծ մասը հրաժարվել է իսլամ ընդունել»։

 

Հունիսի սկզբից Իրաքում ակտիվացած «Իսլամական պետություն» խմբավորումը մինչ այդ կռվում էր Սիրիայի տարածքում։ Այժմ նրանք տարածքներ են գրավել Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայի որոշ մասերում և իսլամական խալիֆայություն հռչակել։ Նրանք հալածում են տեղի ոչ մուսուլման ժողովուրդներին, որոնք ցեղասպանության վտանգի առաջ են հայտնվել։

Նույն շարքից