Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը

ՀՀ կառավարությունը 2016 թվականի մարտի 1-ից կշարունակի սուբսիդավորել  գյուղատնտեսական վարկերը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության,  բերքահավաքի աշխատանքների կազմակերպման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս տարվանից գյուղատնտեսական վարկերն ավելի շուտ են սկսում տրամադրել:

Նշենք, որ 2011-2014 թվականներին սուբսիդավորվել է գյուղացիական վարկերի 4, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6 տոկոսը: Սկսած 2015 թվականից հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, 2015-ին 1-ին և 2-րդ փուլերով տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար:

Նույն շարքից