Հասարակություն 

ԱՄՆ-ում ցույցի ընթացքում կրկին անկարգություններ են սկսվել

analitik.am

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում խաղաղ ցույցի ընթացքում կրկին անկարգություններ են սկսվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Քաղաքի իշխանությունները սպառնում են կալանավորել ակցիայի մասնակիցներին:

Ֆերգյուսոնում բողոքի ցույցերը 6 օր շարունակ չեն դադարում:

Ֆերգյուսոնի անկարգությունների աջակցության նմանատիպ ակցիա էր կազմակերպվել նաեւ Նյու-Յորքում, որի ընթացքում 4 մասնակիցներ կալանավորվել են:

Սենտ-Լուիս արվարձանում չեն դադարում 18-ամյա սեւամորթ Մայքլ Բրաունի սպանության շուրջ բողոքի ալիքները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆերգյուսոնում ոստիկանը կրակել է սեւամորթ երիատասարդի վրա, երբ վերջինս ձեռքերը վեր է բարձրացրել:

Նույն շարքից