Հասարակություն 

Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Բուշեր նահանգում

analitik.am

Իրանի հարավ-արևելքում գտնվող Բուշեր նահանգում Ռիխտերի սանդղակով 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։

 

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

 

Իրանում խոշոր երկրաշարժեր գրանցվել էին նաև անցյալ տարի։ Դրանցից ամենախոշորը եղել էր 6.1 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 39, վիրավորվել ավելի քան 1.000 մարդ։

Հիշեցնենք, որ Իրանի Բուշեր նահանգում կա գործող ատոմակայան։

Նույն շարքից