Հասարակություն 

Իսրայելի կողմից պարգևատրված հոլանդացին վերադարձրել է իր պարգևը Գազայի հակամարտության պատճառով

analitik.am

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեա երեխային պատսպարելու համար Իսրայելի կողմից պարգեւատրված հոլանդացին վերադարձրել է իր պարգեւը:

Նրա 6 հարազատները զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի օդային ռմբակոծությունների ժամանակ:

91-ամյա Հենք Զանոլին նամակ է գրել Հաագայում Իսրայելի դեսպանատանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զանոլի խոսքով՝ նա այլեւս չի կարող այդ պարգեւն իր մոտ պահել, քանի որ դրանով կվիրավորեր իր ընտանիքի անդամներին:

Իսրայելը պնդում է, որ կշարունակի իր գործողությունները Գազայի հատվածում այնքան ժամանակ, մինչեւ երկարաժամկետում չապահովվի անվտանգությունն եւ խաղաղության հաստատումը:

Նույն շարքից