Հասարակություն 

«Կանեփ-կակաչ-2014». Բացահայտվել է 46 հանցագործություն

analitik.am

ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես եւ «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչեւ օգոստոսի 28-ը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից հայտնում են, թե միջոցառման նպատակն է` հայտնաբերել եւ այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի եւ կակաչի բույսերը, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը եւ բացահայտումը:

16.08.2014 թ. դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 38 տոննա 576 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 45.1 կգ կակաչի կանաչ զանգված («Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի կանաչ զանգված):

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 46 դեպք, որից 40-ը` վերաբերվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 147.4 գրամ մարիխուանա, 930.8 մլ դեզոմորֆին, 188 հատ սուբուտեքս, 45 հատ տրամադոլ, 4 հատ մորֆին թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն եւ 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ: Հարուցվել է 9 քրեական գործ` 11 դրվագով:

Բացահայտվել է մեկական ապօրինի ձկնորսության /ոստիկանության Եղեգնաձորի բաժին/, խարդախության /ոստիկանության Տարոնի բաժին/ եւ 2 բնակարանային գողության /ոստիկանության Արթիկի եւ Արարատի բաժիններ/ դեպքեր:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 50 փամփուշտ/:

Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի բաժին/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի բաժին/:

Տնամերձ 206 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 125 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ:

Հարուցվել է 8 հատ քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Հայտնաբերվել է վեց հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327, 177, 178, 117 եւ ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներով/:

Նույն շարքից