Հայաստան Քաղաքական 

Հիմա նոր իրավիճակ է ստեղծված Հայաստանում. Լևոն Մկրտչյան

Ցանկացած կոալիցիա քաղաքական շարժում է, ցանկացած կոալիցիա իր համագործակցության հիմքում ունի որոշակի քաղաքական և կոնկրետ խնդիրներ և այդ խնդիրների մի զգալի մասը կհաջողվի լուծել, իսկ այն, ինչը որ չի հաջողվի, պետք է թողնել շարունակության վրա»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության լնախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը կոալիցիա է կազմում և որն է երաշխիքը, որ այս անգամ հաջողելու է:

«Այս իմաստով եթե նայենք, ցանկացած քաղաքական գործընթացից հետո Հայաստանի Հանրապետությունում որոշակի արդյունք արձանագրվել է, հակառակ պարագայում մենք այսօր չէինք ունենա այս հանրապետությունը»,- նշեց նախարարը:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝  ցանկացած մեծ քաղաքական գործընթացից հետո կարողացել են ամենակարևորը՝ պահել երկրի քաղաքական կայունությունը, կենսունակությունը, և բալանսավորումը տարածաշրջանային և ներքին իմաստով:

«Աշխարհը վաղուց անցել է այն փուլից, երբ կամ սև, կամ սպիտակ ես նայում: Գործընթացների մեջ կան հաջողություններ, կան ձախողումներ, կան հարցեր, որոնք հետո պիտի լուծվեն: Հիմա նոր իրավիճակ է ստեղծված Հայաստանում սահմանադրության ընդունման կապակցությամբ: Մի հսկայական աշխատանք կա անելու: Այսինքն՝ ամբողջ երկրի կառավարման համակարգը պետք է փոփոխվի: Այդ ընթացքում ինչ-որ բաներ կհաջողվի, ինչ-որ բաներ կարող է և չհաջողվել, բայց որ քաղաքական գործընթացը մեր զարգացմանը պետք է նպաստի, դա միանշանակ է»,-ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

Նույն շարքից