Քաղաքական Միջազգային 

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի փոխվարչապետի այցն Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին։

Դրա մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում։ Ռոգոզինը տեղադրել է Ալիևի հետ իր լուսանկարը և գրել, որ դրական բանակցություններ է ունեցել նրա հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խնդիրներ են ծագել, որոնց կարգավորմանն էլ միտված է Ռոգոզոնի ադրբեջանական այցը։

Մասնավորապես, նավթի գնանկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարումներ կատարել ավելի վաղ կնքած զենքի մատակարարումների պայմանագրերով։ Չէր բացառվել նաև, որ ադրբեջանական կողմը կարող էր բանակցությունների ժամանակ բարձրացնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը։

Նույն շարքից