Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

Կառավարությունում քննարկել են Հարկային նոր օրենսգիրքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:

Անդրադարձ է կատարվել առանձին հարկատեսակներում փոփոխությունների առաջարկներին եւ տնտեսության տարբեր ճյուղերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Շահագրգիռ գերատեսչությունները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները եւ ուսումնասիրությունների արդյունքները:

 

Նույն շարքից