Միջազգային Քաղաքական 

Եվրոպացի արտգործնախարարները մարտի 4-ին կքննարկեն իրավիճակը Սիրիայում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն մարտի 4-ին Փարիզում սիրիական թեմայով բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ֆիլիպ Համոնդի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։

«Հանդիպումը պետք է թույլ տա քննարկել իրավիճակը՝ կապված Սիրիայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրագործման հետ, որը պետք է լիովին պահպանվի։ Կքննարկվի նաև Սիրիայում մարդասիրական իրավիճակը»,- ասվում է հայտարարությունում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, նախարարները մտադիր են հիշեցնել, որ օգնությունը պետք է առանց որևէ սահմանափակման մատակարարվի Սիրիայի ողջ տարածքով՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի։ Փարիզում կքննարկվի նաև ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հարցը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Էյրոն մարտի 4-ին բանակցություններ կանցկացնի ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Դրանք կնվիրվեն սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համագործակցությանը, մի շարք կարևորագույն միջազգային խնդիրների քննարկմանը։

Նույն շարքից