Հասարակություն 

Բրիտանական բեռնատար կոնտեյներում ավելի քան 30 ներգաղթյալ է հայտնաբերվել. 1-ը մահացել է

analitik.am

Մեծ Բրիտանիայում ոստիկանության աշխատակիցներն ավելի քան 30 ներգաղթյալի են հայտնաբերել բեռնատար կոնտեյներում, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ Էսսեքս կոմսության Թիլբերի նավահանգստում հայտնաբերված կոնտեյներում միգրանտներից մեկը մահացած է եղել, մնացածը տուժել են։

 

Ներգաղթյալների քաղաքացիության մասին տվյալներ չեն հաղորդվում։

Ներկայում տուժածներին բուժօգնություն են ցուցաբերում։ Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Նույն շարքից