Հասարակություն 

Չինաստանում ձերբակալել են երեխաներին արյուն հանձնել ստիպած անձանց

Չինաստանի հյուսիսում ոստիկանությունը կալանավորել է յոթ մարդու, որոնք կասկածվում են երեխաներին ստիպողաբար արյուն հանձնելու մղելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կալանավորվածներից մեկը՝ դոնորական կենտրոնի ղեկավարի տեղակալը, պատմել է, որ իր վրա ճնշում էին գործադրում դոնորների թիվը մեծացնելու համար:

Չինական լրատվամիջոցները, վկայակոչելով պետանվտանգության նախարարության ներկայացուցչին,  հայտնում են, որ կասկածյալներն առնվազն յոթ երեխաների ստիպել են կես տարուց ավելի նվազագույնն ամսական մեկ անգամ արյուն հանձնել:

Ըստ պաշտոնյաների՝ նրանք նաեւ կեղծ փաստաթղթեր են օգտագործել, քանի որ Չինաստանում օրինական կարգով արյուն  կարելի է հանձնել 18 տարեկանից հետո:

Հաղորդվում է, որ երեխաներին ծեծել են, երբ վերջիններս չեն ցանկացել արյուն հանձնել:

Նույն շարքից