Հասարակություն 

Ռաքքա քաղաքի դպրոցներում արգելվել են քիմիա և փիլիսոփայություն առարկաները

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նոր դասացուցակ է սահմանել Սիրիայի հյուսիսի Ռաքքա քաղաքի դպրոցների համար, որն անցել է նրանց վերահսկողության տակ:


Ըստ այդմ՝ Ռաքքայի դպրոցներում արգելվել են փիլիսոփայություն և քիմիա առարկաները, քանի որ դրանք, ըստ իսլամիստների, հակասում են Ալլահի օրենքներին:

 

Իսլամիստներն արդեն մի քանի դպրոցներ են փակել այդ շրջանում:

Նրանք նաև խոստացել են առավել համապատասխան աշխատավարձեր վճարել ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին:

Նույն շարքից