Հասարակություն 

Պահեստից կատարված գողությունը բացահայտվեց

1964 թ. ծնված Ալինա Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ 2015 թ. սեպտեմբերին «Վերնիսաժ» տոնավաճառում իր հետ առեւտրով զբաղվող Մանիկը պահեստից գողացել է իրեն պատկանող պայուսակները` պատճառելով 300.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1947 թ. ծնված Մանիկ Հ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 2-ին, ժամը 18-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից