Նեպալում ջրհեղեղների հետևանքով 53 մարդ է մահացել, հայտնում է Reuters-ը:
Եռօրյա ջրհեղեղների և սողանքների պատճառով ևս 75 մարդ անհետ կորած է համարվում: Կա 36 տուժած, որոնք բուժվում են հիվանդանոցներում:
Ջրհեղեղները պատուհասել են երկրի հեռավոր լեռնային շրջանները: Գետերը ողողել և քշել են ամբողջ գյուղեր: Պատճառը մուսոնյան անձրևներն են:
Պաշտոնական գնահատականով՝ այս ջրհեղեղներից տուժել է Նեպալի 75 վարչական միավորների 25 տոկոսը: