Հասարակություն 

Հայտնի է դարձել, թե որքան գումար է ծախսել Միխեիլ Սաակաշվիլիին կոսմետիկ պրոցեդուրաների վրա

analitik.am

Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոսմետիկ պրոցեդուրաների ծախսերի մասին նյութերը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Ըստ այդմ՝  2009-2012 թթ.-ին Սաակաշվիլին իր և իր ընտանիքի անդամների կոսմետիկ պրոցեդուրաների համար ծախսել է 673 260 լարի (մոտ 450 հազար ԱՄՆ դոլար): Անձամբ նախկին նախագահի վրա պետբյուջեից ծախսվել է 399 495 լարի (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար):

Հասարակական մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ կառույցից մանրամասնել են, որ այդ գումարը մասնավորապես Սաակաշվիլին ծախսել է Եվրոպայի բուժհաստատություններից մեկում բոտոքսի ներարկման և մազահեռացման համար:

Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ կոսմետոլոգիական պրոցեդուրաների չի դիմել, չկան դրա ապացույցները: Դատախազությունը հայտնում է, որ Սաակաշվիլին ապօրինի 8 837 461 լարի (մոտ հինգ մլն ԱՄՆ դոլար) է վատնել, և դրա փաստաթղթային ապացույցներն առկա են:

Վրաստանի ԳԴ-ն մտադիր է այսուհետ  ևս հրապարակել Սաակաշվիլիի ծախսերի մանրամասները:

Նույն շարքից