Հասարակություն 

Իրանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

analitik.am

Իրանի արեւմտյան հատվածում` Իրաքի սահմանին մոտ,  6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության մամուլի ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թեհրանից 480 կմ հարավ-արեմուտք` Դիզֆուլ քաղաքի հարեւանությամբ: Օջախն ընկած է եղել 10 կմ խորությունում:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Նույն շարքից