Հասարակություն 

Այսօր Թայլանդում նշվում է գիտության օրը

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Թայլանդում նշվում է գիտության օրը: Մինչ 1939 թվականը Թայլանդը կոչվում էր Սիամ Թհայ, ինչը թարգմանաբար նշանակում է «ազատություն»: Անվանումն իրեն լիովին արդարացնում է, քանի որ Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիր է, որ պահպանել է իր անկախությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից գաղութացման ժամանակ։ Թայլանդում ազատ է նաև ազգային մշակույթն ու գիտությունը:
 
Երկիրը տարբերվում է բացառիկ էկզոտիկայով։ Առեղծվածային Սիամը, հազարավոր տաճարների ու ժպիտների երկիրը, բոլոր մայրցամաքներից միլիոնավոր զբոսաշրջիկների ամենահայտնի վայրերից է։ Թաիլանդը կգրավի և կզարմացնի Ձեզ իր սեգ լեռներով, մաքուր գետերով, անանցանելի ջունգլիներով, հազվագյուտ կենդանիներով և բուսականությամբ, թայլանդական հիանալի խոհանոցով, բարձր դասվող տեղական սովորույթներով և ուրախության, անհոգության, տիեզերական խաղաղասիրության յուրահատուկ մթնոլորտով։
 
Բնակչությունը մոտ 62 մլն է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները, նաև մալայացիները, չինացիները, կխմերները, տիբետ-բիրմանական խմբերը, մաո և յաո ցեղախմբերը։
 
Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։
 
Թաիլանդում ավանդական բարևը «վայ»-ն է՝ «նավակի» նման ձեռքերի ափերը պահելով՝ դնում են գլխին, կամ կրծքավանդակին։ Դա ոչ միայն ողջույնի ժեստ է, այլ մի ամբողջ կարգավիճակային գործողություն՝ համապատասխան էթիկետով։
 
«Վայ»-ի ավարտման կարգը շատ խիստ է և ենթարկվում է մի շարք օրենքների. ձեռքերի դիրքը և ժեստի շարունակականությունը կախված է դիմացինի սոցիալական կարգավիճակից. ինչքան բարձր է սոցիալական կարգավիճակը, այնքան վեր են բարձրանում ափերը և ավելի երկար է շարունակվում «վայ»-ը։ Չի կարելի «վերադարձնել վայը» երեխաներին և սպասարկող անձնակազմին, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ, որպեսզի զբոսաշրջիկները ընդօրինակեն այս ավանդույթը, եթե նախօրոք չեն ուսումնասիրել դրա կատարման բոլոր մանրամասները։ Առօրյայում թաիլանդացիները բավարարվում են ընկերական գլխով անելուց և ունիվերսալ «հելո»-ով։ Ձեռքսեղմումը ընդունված չէ։

Նույն շարքից