Մոսկվայում մի տղամարդ որսորդական հրացանով կրակել է Թուրքիայի դեսպանատան շենքի վրա, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ իրավապահներին հղումով:
«Անհայտ անձը կրակել է շենքի վրա, ինչից հետո ձերբակալվել է դեսպանատան անվտանգության աշխատակիցների կողմից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրան տարել են ոստիկանական բաժանմունք:
Տղամարդու նման քայլի դրդապատճառները պարզվում են: