Հասարակություն 

ԱՄՆ-ում բեռնատար գնացքներ են բախվել կան զոհեր

ԱՄՆ-ի  Արքանզաս նահանգում ապրաքնատար գնացքների բախվելու հետեւանքով զոհվել է  երկու մարդ, եւս երկուսը տուժել են, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նշվում է, որ բախումից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Տեղի իշխանությունները տարհանել են երկու կմ շառավղով շրջակա տարածքները՝  շուրջ 500 բնակչի:

Ըստ նախնական տվյալի` վթարի հետեւանքով զոհվել եւ տուժել են երկաթուղու աշխատակիցներ:

Ներկայումս ճշտվում են կատարվածի բոլոր հանգամանքները:

Նույն շարքից